Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պուտինը հնարավոր է համարել Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ավելացումը

Պուտինը հնարավոր է համարել Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ավելացումը
17.12.2020 | 22:08

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարել Ղարաբաղում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների համալրումը՝ նշելով, թե դրա համար անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը։ Նա նաև հույս է հայտնել, որ Ղարաբաղում չի կրկնկվի հրադադարի ռեժիմի խախտումը։


ՌԴ պաշտպանության նախարարությունը Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերի հետ կապված ընդամենը մեկ նախադասությամբ հաղորդել էր, որ դեկտեմբերի 11-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման մեկ դեպք Հադրութի շրջանում։
Արցախի պաշտպանության նախարարությունը երեկ տեղեկացրեց, որ դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում դեռևս շարունակում է անհայտ մնալ 73 մարդու ճակատագիր։

Դիտվել է՝ 6511

Մեկնաբանություններ